Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

05.05.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարների  հետ անցակցրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Ա.Շահնազարյանը, ներքին աուդիտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Հայրյանը:
Մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները ներկայացրեցին ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարած ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումերի ու բացթողումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրենց առաջարկությունները, մտահոգությունները և համակարգում առկա խնդիրները:
Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատանքն ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելու, հետագայում խախտումները բացառելու համար ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը տարվող աշխատանքներում կարևորել է մանրակրկիտ ստուգումների իրականացումն ու հետևողական մոտեցումը:
Արձանագրված թերություններն ու բացթողումները վերացնելու նպատակով տրվեցին համապատասխան մի շարք հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51