Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ <<ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ>> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
06.05.2016

Մարզկենտոնում մայիսի վեցին անցկացվեց ՀՀ <<Ազգային ժողովի գավաթի >> խաղարկության մարզային փուլը: Գավաթի խաղարկությունն անց է կացվում չորս փուլով՝ միջդասարանական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մարզային փուլին մասնակցում էին առաջնության տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը:
Մրցույթն անցկացվել է 5 մարզաձևերից, որտեղ հաղթող ճանաչվեցին Կապանի թիմերը և իրավունք ստացան մասնակցելու ՀՀ <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության եզրափակիչ փուլին: