Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.05.2016

Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգելի’ վետերաններ,
Սիրելի’ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Մայիսյան հաղթանակները ձեռք են բերվել մեր քաջազուն հերոսների անձնվիրության ու սխրանքի, բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների դիմակայելու և կյանքի գնով: Այս հաղթանակների հերոսական էջերում ամփոփվել ու իրենց խտացված արտահայտությունն է ստացել մեր ժողովրդի ազատատենչ և անկոտրում ոգին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերի ու հայրերի սխրագործության շնորհիվ է նաև, որ ֆաշիզմի ճիրաններից փրկվեց համայն մարդկությունը:
Մեր տոնացույցում Մայիսի 9-ը նորովի իմաստավորվեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրմամբ՝ դառնալով ոչ միայն արցախյան ազատամարտի, այլև աշխարհասփյուռ հայության վճռականության ու միակամության խորհրդանիշ: Այդ միասնական կամքն ուղղված էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելուն: Եվ այդ պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայ քաջորդիներին ես իմ խոնարհումն եմ բերում:
Ու այսօր էլ պատվախնդրորեն շարունակելով իրենց հայրերի գործը՝ մեր քաջասիրտ զինվորները, վստահ եմ՝ մայիսյան հաղթական տոները համալրելու են ևս մեկով՝ այս անգամ աներկբա ու վերջնական:
Այս համոզվածությամբ ու լավատեսությամբ էլ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, նրանց ընտանիքներին ու մեր զինվորներին, մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն:


ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24