Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

09.05.2016

Այսօր Սյունիքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօրվա խաղաղության համար նահատակված հերոսների հիշատակը:
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել մարզի քաղաքային և գյուղական համայնքներում, կրթական ու մշակութային մի շարք հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24