Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԻՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

09.05.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա հերոսներին ուղղված խոսքում մարզպետ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ որպես հաղթանակած ազգ, այսօր հայն ավելի հպարտ է, քան երբևէ.
<<Ապրիլի 2-ին մենք մեկ անգամ ևս աշխարհին ապացուցեցինք, որ մեր ձեռքբերումների տերն ենք:Արցախցին ազատ, անկախ ապրելու իրավունքը վաղուց է վաստակել և այդպես էլ շարունակվելու է: Կարծում եմ՝ ողջ աշխարհը հասկացավ, որ հայ զինվորի դեմ ինչքան էլ պատրաստված բանակ լինի, միևնույն է, հայի ոգին ոչ ոք չի կարող կոտրել. տասնութ-քսան տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ, նրա բազկի ուժից>>:
Նորակառույց հուշարձանի ժապավենը կտրելու պատիվը տրվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Սուրիկ խաչատրյանը բարձրաստիճան հյուրերի հետ ծաղիկներ է խոնարհել իր նախաձեռնությամբ ու մեկենասությամբ կառուցված հուշարձանին, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա է գտնվել նաև վետերանների տան բացման արարողությանը, շնորհավորել Մեծ հայրենականի վետերաններին, բարեմաղթանքի խոսքեր հղել նրանց և մեր ժողովրդին մայիսյան հաղթանակների առիթով մաղթել նորանոր հաջողություններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38