Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԻ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՐՎԵՑ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

15.05.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը ընտանիքի միջազգային օրվա առիթով այցելել են մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հաշվառված նպաստառու բազմազավակ ընտանիքներին:
 Վիկտորյա Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից տասներկու ընտանիքների դրամական աջակցություն ու նվերներ է հանձնել, շնորհավորել նրանց օրվա կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել:
 Այցելությունների ընթացքում Վիկտորյա Դավթյանը հետաքրքրվել է ընտանիքների կարգավիճակով, ծանոթացել նրանց խնդիրներին ու մտահոգություններին և նշել, որ բազմազավակ ու անապահով ընտանիքների խնդիրները մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում են և նման նախաձեռնությունները շարունակական են լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36