Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

17.05.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է արցախյան ազատամարտում զոհված Կապանի Բաղաբերդ թաղամասի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար-աղբյուրի վերաբացման արարողությանը:Հուշատախտակին  ինը հերոս անունների կողքին ավելացավ ևս մեկ` քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված Արմեն Գասպարյանի (Մակիչ) անունը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կապանցիներ: Կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արցախյան ազատամարտում մարտիրոսված տղաներին ուղղված իր խոսքում մասնավորապես նշեց, որ նրանց կյանքը նվիրում է եղել հայրենիքին: Նրանց անունը և խորհրդանիշ է, և դաստիարակություն մատաղ սերնդի համար:
<<Այսօր մեր տղաներն իրենց նախնիների գործն են շարունակում` պաշտպանելով ու պահպանելով հող հայրենին: Անհնար է, որ սյունեցին անմասն մնար ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններից: Սյունիքից թվով 300 կամավորական մասնակցել է պատերազմին, որոնցից 13-ը չվերադարձավ մարտի դաշտից: Հավերժ փառք մեր հերոսներին և համբերություն ու հպարտություն նահատակվածների ընտանիքներին: Նրանք հիշվելու են ընդմիշտ>>,- իր խոսքը եզրափակեց Սուրիկ Խաչատրյանը:
Նահատակված հերոսների մասին խոսք ասաց նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Թադևոսյանը:
Միջոցառումից հետո ներկաներն այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր ու իրենց հարգանքի տուրքը մատուցել արցախյան ազատամարտում զոհված տղաների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36