Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
18.05.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 17-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքներին:
Կամրջի նորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին անցած տարվա նոյեմբեր ամսից, արդեն ավարտին են մոտենում: Ներկայումս ընթանում են լուսավորության անցկացման և արտաքին տեսքի հետ կապված մի շարք աշխատանքներ: