Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>> ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

20.05.2016

 Կրթության ազգային ինսիտուտի Կապանի մասնաճյուղում անցկացվեց <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթների մարզային փուլը:
Մարզային փուլին մասնակցելու հայտ ներկայացրած մանկավարժները պատասխանել են հանձնաժողովի անդամների կողմից տրված հարցերին, ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու տեսակետները դասավանդման հիմնախնդիրների և հանրակրթության հարցերի վերաբերյալ: 
Գնահատող հանձնաժողովի կատարած փակ քվեարկության արդյունքում մրցույթի մարզային փուլում՝ <<Տարվա լավագույն տնօրեն>> անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի Ակների միջնակարգ դպրոցի տնօրեն Էմմա Ամարյանը, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> անվանակարգում՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի դասվար Աիդա Բայունցը, իսկ <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի հանրապետական փուլում Սյունիքի մարզը կներկայացնի Կապանի N 7 նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ Մերի Հայրապետյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11