Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ>> ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

23.05.2016

  Այս տարվա <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը Հայաստանում անցկացվեց մայիսի 21-ին, որն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:
Այս տարվա կարգախոս էր ընտրված <<Թանգարանները և մշակութային լանդշաֆտները>> թեման, որին օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներով ու ցուցադրություններով մասնակցեցին Սյունիքի մարզի 9 թանգարաններ: Սիսիանից` Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանը, <<Զորաց քարեր>> բնակատեղի պատմամշակութային արգելոցն ու Սիսիանի պատկերասրահը, Գորիսից` երկրագիտական թանգարանը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Խնձորեսկի պատմության թանգարանը, Կապանից` երկրագիտական թանգարանը, Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարանը և Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը: Բոլոր այս թանգարանները  ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր հյուրընկալեցին ավելի քան 2600 այցելուների, ովքեր հետաքրքիր պահեր վայելեցին թանգարանային միջավայրում և ներկայացված միջոցառումների ու ցուցադրությունների միջոցով վերաիմաստավորեցին մեր ազգային, տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններն ու արժեքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11