Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

25.05.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի մշակույթի կենտրոնում հանդիպել է 2015-2016թթ ուսումնական տարվա շրջանավարտների, ուսումնական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների հետ:
Շնորհավորելով շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոչ արեց նրանց բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը, սյունեցու անունն ու արժանապատվությունը :
 <<Սյունեցին միշտ լավ սովորող է եղել, բարձր դիրքեր զբաղեցրել բոլոր ասպարեզներում: Ուզում եմ` դուք լինեք նրանց շարունակողը, լինեք ձեր երկրի իսկական տերը: Բոլորիդ հաջողություն, երջանիկ կյանք ու լավ ապագա եմ մաղթում>>,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:
 Մասնագիտական կողմնորոշման և ուսումնական հաստատության ընտրության հետ կապված, մարզպետը դիմելով շրջանավարտներին` հորդորեց նրանց նախապատվությունը տալ մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններին: Սուրիկ Խաչատրյանն ընդգծեց, որ այսօր մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն զիջում մայրաքաղաքի բուհերին: Մարզպետը հավելեց, որ տեղում ուսում ստանալն ինչ-որ չափով թեթևացնում է ծնողների հոգսը, ինչպես նաև նպաստում տարածաշրջանի զարգացմանը:
Առիթն օգտագործելով` Սուրիկ Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած սյունեցի կամավորականներին, ովքեր կարողացան իրենց փորձի և գիտելիքների շնորհիվ նպաստել հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
 Հանդիպման ավարտին, մարզպետը դիմեց շրջանավարտներին` այս տարվա վերջին դասին նվիրված միջոցառումները հնարավորինս համեստ ու զուսպ կազմակերպելու համար` հարգելով քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակը:
Դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեցին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11