Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՀԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

26.05.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մայիսի 18-20-ը Բեռլինում մասնակցել է   ԵԱՀԿ  Գերմանական նախագահության կողմից կազմակերվպած <<Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում>> խորագրով գործարար համաժողովին: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
 Բեռլինում Վարդան Դավթյանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գրասենյակի կողմից կազմակերպված 24-րդ վեհաժողովի նախապատրաստական նիստին, ուր քննարկվեցին պատշաճ կառավարման ոլորտում համագործակցության միջոցով անվտանգության և կայունության ամրապնդման հետ առնչվող հարցեր:
 Այցի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հանդիպումներ ունեցավ Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարտի, ԵԱՀԿ-ում Ավստրիայի ներկայացուցիչ Անդրեաս Ստադլերի, ԵԱՀԿ քարտուղարության բնապահպանական ծրագրերի ավագ խորհրդատու Էսրա Բութանրիի հետ: Հանդիպումներին Վ. Դավթյանը կողմերին ներակայացրեց ԵԱՀԿ Սյունիքի ծրագրերի իրականացման ներկայացուցչության հետ համատեղ իրականացվող <<Սյունիքում վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունների հետազոտության վերաբերյալ>> ծրագիրը: Կողմերը ողջունեցին նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ քայլեր ձեռնարկել այն իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:19:09