Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ <<ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ>> ԱՌԻԹՈՎ

26.05.2016

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի և վերջին դասի առիթով: Այս օրը օրացույցում չգրված, բայց տոն է բոլորի համար՝ հաճելի ու բարի հիշողություններով: Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հիշարժան կդառնա ձեր ողջ կյանքի ընթացքում:
Մտնելով հասուն կյանք, դուք մշտապես հիշելու եք դպրոցական անհոգ տարիները, իսկ ձեռք բերած բոլոր անփոխարինելի ու մնայուն արժեքները, գիտելիքներն ու ունակությունները, համոզված եմ, օգնելու են վստահորեն ոտք դնել մեծ կյանքի շեմին: Ուզում եմ, որ մեծ կյանք մտնեք հաստատուն քայլերով, հպարտ ու վստահ՝ միշտ բարձր պահելով սյունեցու պատիվն ու բարի անունը:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին ու ուսուցիչներին և հույս հայտնում, որ դուք, լինելով մեր նոր ձեռքբերումների ու հաղթանակների ժառանգորդը, իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց սպասումներն ու երազանքները։
Սիրելի՛ շրջանավարտներ, մենք մշտապես ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու՝ նվաճած բարձունքներով: Ուստի, ուզում եմ, որ նոր կյանք մտնեք հավատով լի, ոգևորությամբ, նպատակների ու երազանքների իրականացման հաստատակամությամբ:
Մաղթում եմ, որ ջերմությամբ ու բերկրանքով լի այսօրվա ձեր՝ առաջին ու հաջորդ բոլոր քայլերը հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին, մարզին ու երկրին։

                                                                                ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41