Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

27.05.2016


Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին:
Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովուրդն իրականացրեց իր դարավոր երազանքը՝ ստեղծեց անկախ ու ինքնիշխան պետականություն՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը:
Նորանկախ հանրապետության ստեղծումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: Եվ չնայած իր գոյության կարճատևությանը, այն կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ՝
մեր երկրի ու ժողովրդի համար բացելով համակողմանի զարգացման հեռանկարներ:
Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք հաղթանակներ կռել պարտադրված ճակատամարտերում՝ ինքնապահպանության բնական մղումով: Այդ հաղթանակները կերտվել են մեր ժողովրդի ջանքերով ու նվիրումով, սեփական ուժերին ապավինելու հաստատակամությամբ, ինչի կարևորությունը երևաց նաև մեր օրերում:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի՝ առաջին հանրապետության հռչակման 98-րդ տարեդարձի առիթով, մաղթում մեր երկրին խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, մեր ժողովրդին՝ ամուր հավատ ու միասնություն:


                                                                                 ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11