Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ <<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

27.05.2016

Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում կազմակերպված միջոցառմանը պարգևատրվեցին Գյումրիում անցկացված <<Վերածնունդ>> միջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի մասնակից սյունեցի երաժիշտ կատարողները:Այս տարի փառատոնին մարզը ներկայացնող ինը մասնակիցներից երեքն արժանացել են առաջին կարգի, վեցը` երրորդ կարգի դափնեկրի կոչումների:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանը, <<Վերածնունդ>> մրցույթ-փառատոնի կազկոմիտեի անդամ Գևորգ Նորոյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված <<Վերածնունդ>> մրցույթ-փառատոնի կազկոմիտեի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արժանացավ շնորհակալագրի:
Մրցանակաբաշխությունից հետո անցկացվեց Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որը նվիրված էր քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24