Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

30.05.2016

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը: Մրցույթն անցկացվեց հինգ մարզաձևերից համայնքային փուլում առաջին տեղ զբաղեցրած նախակրթարանների միջև: Մրցումներում առաջին տեղ զբաղեցրեց Գորիսի թիվ 2, երկրորդ տեղում` Քաջարանի ԶՊՄԿ-ի թիվ 1, երրորդ տեղում` Կապանի թիվ 1 նախակրթարանները: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացան դրամական պարգևներ՝ առաջին մրցանակային տեղի համար՝ 140.000 դրամ, երկրորդի՝ 120.000 և երրորդ` 90.000 դրամ:
<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլին մասնակցած նախակրթարանները ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ստացան նվերներ:
Մարզային փուլում առաջին տեղ զբաղեցրած նախակրթարանը Սյունիքը կներկայացնի ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> միջոցառման հանրապետական փուլում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11