Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

31.05.2016

 Մայիսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսաներեք, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու հարցով՝ երեք քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսաներկուսին տրվել է դրական լուծում, մեկ դիմում ուսումնասիրման փուլում է: Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժումն իրականացնելու մասին դիմումներին: Աշխատանքի ընդունվելու մասին դիմած յոթ քաղաքացիները վերցվել են հաշվառման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11