Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2016

 Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով:
Այս օրը ավելի մեծ խորհուրդ ունի մեծերիս համար. հայ մարդը բոլոր ժամանակներում էլ ընտանիքի ու երեխաների նկատմամբ ցուցաբերել է առանձնահատուկ հոգատարություն ու նվիրվածություն: Դուք մեզ համար ոչ միայն ուրախություն եք ու հպարտություն, այլև կյանքի իմաստ և մեր ապագան նախանշող փարոս:
Մենք շատ ու շատ անելիքներ ու պարտականություններ ունենք ձեր նկատմամբ և անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր ապագան լինի պայծառ ու լուսավոր, մեծանաք առողջ ու ապրեք վայելուչ կյանքով: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու ձեր`  առողջության ու բարեկեցության, ինքնահաստատման ու առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն միտված խնդիրների լուծումը:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել նաև բոլորիդ ծնողներին, քանզի ձեր անցնելիք ճանապարհի արժանապատվության ապահովման առաքելությունն առաջին հերթին նրանց ուսերին է դրված:
Թանկագի՛ն երեխաներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ ջերմությամբ լի այսօրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք, ընտանեկան ջերմություն ու երջանիկ մանկություն:
Թող իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
01 հունիսի 2016թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11