Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

01.06.2016

 Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ Կապանում ներկա է գտնվել երեխաների  օրվան նվիրված միջոցառումներին:
Տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը երեխաներին փոխանցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը:
Օրվա կապակցությամբ մարզպետի կողմից դրամական աջակցություն ստացան մարզի առանց ծնողական խնամքի մնացած 15 ու քառօրյա պատերազմի ընթացքում զոհված սյունեցի կամավորականների 2 անչափահաս երեխաներ:
Մանուկների տոնը հիշարժան դարձնելու համար մարզի քաղաքային համայնքներում վաղ առավոտից մեկնարկել էին բազմաբնույթ միջոցառումներ: Օրը հագեցած էր թատերական, երաժշտական ու մարզական իրադարձություններով: Տարբեր համույթների կողմից տեղի ունեցան մանկական երգ ու պարի բազմաժանր կատարումներ: Հունիսմեկյան միջոցառումները շարունակվելու են մինչև երեկո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11