Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

02.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզի ուսումնական հաստատությունների 4-րդ, 9-րդ, և 12-րդ դասարաններում հունիսի մեկից մեկնարկել են ավարտական և պետական ավարտական քննությունները:
4-րդ դասարանի 1497 աշակերտ գիտելիքների ստուգում կհանձնեն <<Մայրենի>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարաններում <<Ռուսաց լեզվից>>:
9-րդ դասարանի 1291 աշակերտ ավարտական քննություններ կհանձնեն <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Բնագիտություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>>, <<Օտար լեզու>> առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար <<Ռուսաց լեզվից>>` գրավոր:
12-րդ դասարանի 1325 աշակերտ պետական ավարտական քննություններ  կհանձնեն <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Բնագիտություն>> ,<<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>>, <<Օտար լեզու>> առարկաներից գրավոր, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար <<Ռուս գրականություն>> առարկայից բանավոր:
Մարզի միջնակարգ և ավագ դպրոցներից 775 շրջանավարտ միասնական քննությունների մասնակցության հայտ են ներկայացրել <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Համաշխարհային պատմություն>>, <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Ֆիզիկա>>, <<Օտար լեզու>>, <<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>> , <<Քիմիա >>, <<Ռուսաց լեզու >> առարկաներից:
Պետական ավարտական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24