Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

02.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն աշխատանքային հանդիպում է ունեցել <<Երկիր և մշակույթ>> համազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Հովսեփ Փափազյանի, Ստեփան Նալբանդյանի և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի հետ:
Հանդիպմանը ներկայացվեցին կազմակերպության կողմից Սյունիքում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: <<Երկիր և մշակույթ>> համազգային բարեգործական կազմակերպության ծրագրերի ցանկում տեղ են գտել Սյունիքի մարզի մի շարք մշակութային ու հոգևոր կենտրոնների բարեկարգման ու կառուցման աշխատանքներ: Նախատեսվում է վերանորոգել Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Գորիսի երկու  քարայրերը, Մելիք Օհանի ապարանքն ու պատմամշակութային այլ կառույցներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին Սյունիքն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար, և պատրաստակամություն հայտնեց աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50