Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ

03.06.2016

 Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց <<Խոսքերի փոխարեն>> խորագիրը կրող մեծարման ու հիշատակի երեկո` նվիրված ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված կապանցի հերոսների հիշատակին, պատերազմին մասնակցած կամավորականներին և նրանց աջակցած մարդկանց ու կազմակերպություններին:Երեկոյին ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարաի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, հերոսների հարազատներ, ազատամարտիկներ, հյուրեր:
Ներկաները հոտնկայս հարգեցին նահատակված հերոսների հիշատակը,այնուհետև ներկայացվեցին դրվագներ պատերազմի դաշտում նրանց անցկացրած օրերից։
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ներկաներին ողջունեց ու երախտագիտության խոսք հղեց մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը։ Հերոսների հարազատներին ու ազատամարտիկներին մաղթելով ոգու ամրություն, ուժ ու կորով՝ Վ․ Դավթյանն իր խոսքում մասնավորապես ասաց․
<<Շնորհակալ ենք ձեզնից ձեր փառապանծ անցյալի ու այն հայրենանպաստ կեցվածքի համար, որն  ունեք այսօր: Ցանկանում եմ` այդ արժանիքները միասնականությամբ ու վճռականությամբ փոխանցեք մեր հաջորդ սերունդներին, երիտասարդ ու պատանի երկրապահներին>>,- նշել է Վարդան Դավթյանը:
Քառօրյա ռազմական գործողություններում մարտնչած կապանցի հերոսների հիշատակին նվիրված ելույթով հանդես եկավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Ապրիլյան պատերազմում Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնուրաց ծառայության համար սյունեցի կամավորականներն արժանացան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհակալագրին:
Միջոցառման ընթացքում հնչեցին երախտիքի ու սփոփանքի խոսքեր, մերօրյա հերոսներին ձոնված կատարումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36