Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

08.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզի ղեկավար մարմինների պատրաստությունը, բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված պլան-ժամանակացույցի և ՀՀ Սյունիքի մարզպետի 2016 թվականի մայիսի 26-ի որոշման համաձայն՝ 2016 թվականի հունիսի 7-8-ին  ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել առանձնացված շտաբային ուսումնական մարզումներ՝ <<Արծվանիկի պոչամբարի պատվարի մասնակի փլուզում>> թեմայով:
Շտաբային մարզումներին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, առանձնացված շտաբային մարզումների շտաբի պետ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Սյունիք համայնքի ղեկավար կազմը, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, <<ԶՊՄԿ>> ՓԲԸ, Կապանի <<Բուատ>> ՓԲԸ, Կապանի <<Նորոգշին>> ՍՊԸ, <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ, <<ԱրմենՏել>> ՓԲԸ Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժանմունքը, ՀՀ ԱԻՆ <<Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն>> ՊՈԱԿ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայությունները: Նախապես քաղաքացիական պաշտպանության ծառայություններին տրամադրվել են թեմային համապատասխան ներածականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամանակի սահմանափակում։
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, առանձնացված շտաբային մարզումների շտաբի պետ Վ.Գրիգորյանի կողմից վերոնշյալ կազմակերպություններին շտաբային ուսումնական վարժանքների հետ կապված տրվել են մի շարք հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36