Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

09.06.2016

Այսօր Երևանում տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարում էր համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Օրակարգում Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու համար ներկայացվել է մեկ թեկնածություն:
Արտուշ Ղուկասյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Գորիսի պետական համալասարանի զարգացման ու բարեփոխման հայեցակարգը, որի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն:
Այնուհետև տեղի ունեցավ փակ (գաղտնի) քվեարկություն, որի արդյունքներով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:
Համալսարանի կառավարման խորհրդի նիստին մասնակցում էր խորհրդի 24 անդամից 22-ը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ամփոփելով խորհրդի նիստը՝ շնորհավորեց ռեկտորին ընտրվելու կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36