Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ>> ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ
13.06.2016

Հունիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող <<Ամենախելացին>> ինտելեկտուալ նախագծի 4-րդ եթերաշրջանի նախընտրական քննությունները, որին մասնակցել են Սյունիքի և Արցախի 12-ից 14 տարեկան աշակերտները։
Սյունիքի մարզից քննությունների առաջին փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 80 աշակերտ, որոնցից 15-ը անցան երկրորդ փուլ: Նախընտրական փուլի արդյունքները կամփոփվեն մինչև ս․թ․ օգոստոսի 1-ը։