Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ.ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՐՈՂԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

13.06.2016

  Այսօր լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 117-ամյակը: Մեծանուն գրողի ծննդյան տարեդարձի առիթով ավանդույթ է դարձել այցելությունը տուն-թանգարան: Տաղանդավոր արձակագրի ծննդյան 117-ամյակի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մի խումբ մտավորականներ, մեծանուն գրողի հարազատներն ու բարեկամները և այլք այսօր այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բակունցի կիսանդրու և խաչքար-հուշաղբյուրին, այնուհետև հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն գրողի հիշատակին:
Միջոցառումը շարունակվեց գրողի տուն-թանգարանում, որտեղ Վ. Դավթյանը ծանոթացել է տուն-թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերին. Բակունցի ձեռագրերին, ժամանակակիցների հուշերին, կենցաղային իրերին, լուսանկարներին ու գեղանկարներին, որից հետո մասնակցել է Բակունցին նվիրված գրական ցերեկույթին:
Ողջույնի խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը: Միջոցառման մասնակիցները իրենց խոսքում կարևորեցին մեծ արձակագրի դերն ու նշանակությունը գրական աշխարհում, ինչպես նաև ըստ արժանվույն մեծարելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15