Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ. ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

15.06.2016

   ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունեց Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄԶԳ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, քննարկվեցին այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ խնամատարության նոր նախագծին, իրականցման չափորոշիչներին, որդեգրման, կենսաբանական ընտանիքի աջակցության, խնամատար ընտանիքի վճարմանն առնչվող հարցերի:
Հանգամանորեն ներկայացվեց <<Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում>> ծրագիրը, որի նպատակը երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարությանը երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքահեն սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում աջակցելն է:
Նշվեց, որ Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի կողմից իրականացվում է <<Դեպք վարողների կարողությունների զարգացմանն ուղղված>> բաղադրիչը, որի նպատակն է տեղական մակարդակներում գործունեություն ծավալող սոցիալական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ճանապարհով նպաստել քաղաքականության և ծառայությունների մատուցման մակարդակների ներդաշնակեցմանը:
Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորվեցին հանդիպումները շահագրգիռ կառույցների հետ, իսկ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ներառյալ՝ հատուկ դպրոցներում գտնվող երեխաները, վերամիավորվել իրենց ընտանիքների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15