Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.06.2016

  Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Կապանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց մայիս ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը համապատասխան վարչությունների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել հավաքագրման ցուցանիշներն ըստ համայնքների՝ հետևողական լինելով, որ համայնքներում պարտքեր չկուտակվեն, իսկ համայնքապետերին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և անել հնարավորը պարտքեր չկուտակելու նպատակով: :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24