Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ

16.06.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի: Վ. Դավթյանը տեղում ծանոթացել է նախօրերին հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքներին: Տեղում քննարկվել են սողանքի վերացման հետ կապված հարցերն ու հնարավորությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է համապատասխան մասնագետների հետ կատարել ուսումնասիություններ` առաջացած սողանքի վտանգավորության աստիճանի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու նպատակով, որից հետո միջոցներ կձեռնարկվեն սողանքային երևույթների վերացման ուղղությամբ:
Սույն թվականի հունիսի 6-ին տեղի ունեցած հորդառատ անձրևի հետևանքով Կապան քաղաքի Շինարարների թաղամասում առաջացել է 60 մետր երկարությամբ հողի սողք, առանձին հատվածներում` 2-2.5 մետր խորությամբ նստվածքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24