Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

17.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանի հետ հունիսի 16-ին այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, ուր ծանոթացել է բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված <<Բախվում են դռները… Հավաքել իրերը… Դուք աքսորվում եք>> խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:
Ներկայացվել էին 1949 թվականի հունիսի 14-ին Ալթայ արտաքսված սյունեցիների լուսանկարներ, կենսագրություններ, անձնական իրեր, արխիվային վավերագրեր, հուշեր, նամակներ և ձայնագրություններ: 1949 թվականի հունիսի 14-ին Մեղրիից` 10, Գորիսից` 72, Սիսիանից` 80,  իսկ Կապանից 65 ընտանիք բեռնատար գնացքներով աքսորվեցին Ալթայի երկրամաս:
Կապանի երկրագիտական թանգարանում Վ. Դավթյանը ծանոթացավ նաև թանգարանի խնդիրներին ու առաջիկա անելիքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24