Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
20.06.2016

Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 20-ին համերգային ծրագրով հանդես եկան Ագարակի արվեստի դպրոցի սաները:
Կապանցի հանդիսատեսին ներկայացվեց Սուրեն Մուրադյանի և Ռոբերտ Պետրոսյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը, ելույթ ունեցան անհատ կատարողներ, հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգը եզրափակեց <<Արփի>> պարային համույթը` ներկայացնելով ազգագրական պարեր:
Միջոցառուման վերջում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարքո Դավթյանը շնորհավորեց Ագարակի արվեստի դպրոցի մանկավարժներին և սաներին` նրանց մաղթելով ձեռքբերումներ ու հաջողություններ: