Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

20.06.2016

 Հունիսի 20-ին մայրաքաղաքում անցկացվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ:
Մրցույթում Սյունիքի մարզը ներկայացնող Գորիսի թիվ 2 նախադպրոցական հիմնարկն արժանացավ 3-րդ մրցանակային տեղի գավաթին և 350000 դրամ դրամական պարգևին: Հաղթողներին մրցանակները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած թիմերը ստացել են մարզագույք, երեխաները՝ մարզական հագուստ, իսկ մրցանակային տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով, գավաթներով և դրամական պարգևներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50