Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

21.06.2016

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և ցանկանում գնահատանքի ու երախտիքի խոսքեր ուղղել ձեզ: Դուք անձնվիրաբար ու պատվով եք կատարել ձեր առաքելությունը, յուրօրինակ ակնածանք առաջացնելով ձեր մասնագիտության նկատմամբ, քանի որ ձեզ է վստահված մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը:
Վերջին տարիներին մարզի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց ձեր գործուն աջակցության ու անմիջական մասնակցության: Այսօր մարզի արդիականացված բժշկական կենտրոններում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար, սակայն անելիքներ դեռ շատ կան: Վստահեցնում եմ,որ դրանք ևս մեր ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը` առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
Անկախության տարիներին մեզ պարտադրված պատերազմներում դուք մեկ անգամ ևս փաստեցիք, որ ի զորու եք հաղթահարել բոլոր դժվարությունները՝ թև ու թիկունք դառնալով ու քաջալերելով առաջնագծում կանգնած հայ զինվորին:
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, արժևորելով ձեր անմնացորդ նվիրվածությունն ու մարդկանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքը՝ կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50