Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

21.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ վարչապետի 15.03.2015թ. թիվ 175-Ա որոշման հետ կապված հարցեր, ըստ որի` ս.թ hունիսի 21-24-ին նախատեսված է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ծառայություններ իրականացնող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գնահատումն իրականացվելու է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի <<Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին>> թիվ 12 արձանագրային որոշման պահանջների համաձայն: Այն իրականացնելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարի սույն թվականի հունիսի 17-ի թիվ 626-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ: Գնահատման աշխատանքներին ընդգրկվել են նաև հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից:
Ուսումնավարժության շրջանակներում կանցկացվեն նաև ՔՊ գործնական միջոցառումներ Կապան քաղաքում: Ուսումնավարժությունների արդյունքում հանձնախմբի կողմից կկազմվի համապատասխան արձանագրություն և կներկայացվի ՀՀ Սյունիքի մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50