Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

22.06.2016

 Հունիսի 6-ին Կապանի Շինարարների թաղամասում առաջացած սողանքային գոտում դիտվել է հողի սողքի ակտիվացում: Այսօր սողանքային գոտի էին այցլել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը, մարզպետարանի աշխատակազմի  քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանին ներկայացվեց ստեղծված արտակարգ իրավիճակը, տեղում կատարեցին մի շարք ուսումնասիրություններ: Այնուհետև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի մոտ համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին սողանքի վերացմանն ուղղված որոշակի հարցեր ու տրվեցին մի շարք հանձնարարականներ:
Նշենք, որ հունիսի 6-ին Կապանի Շինարարների թաղամասում առաջացել էր 60 մետր երկարությամբ հողի սողք, առանձին հատվածներում` 2-2.5 մետր խորությամբ նստվածքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50