Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ

22.06.2016

 Կապանի Ձորք թաղամասի վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են: Կամրջի հիմնանորգման վերջնական աշխատանքներին ծանոթանալու նպատակով թաղամաս են այցելել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ԶՊՄԿ>> ՓԲԸ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:
1980-ականներին շահագործման հանձնված կամուրջը կառուցվել էր մի շարք շինարարական թերություններով ու սխալներով և 2015-ի նոյեմբերից մեկնարկած նորոգման աշխատանքները, որ պետք է ավարտվեին ավելի վաղ, ձգձգվեցին այն պատճառով, որ ընթացքում հարկ եղավ մի քանի անգամ փոխել նախագիծը: Ժամանակին կատարված մասնակի նորոգումներն արդյունք չէին տալիս, և կամուրջը, տեղ-տեղ քանդվելով, զրկվելով աստիճաններից՝ դարձել էր վտանգավոր և քիչ կիրառելի: Տեղադրվել են բազալտե աստիճանավանդակներ, անցկացվել է փողոցային լուսավորություն, նորոգվել են դեպի Ձորք թաղամաս տանող երկկողմանի աստիճանները:Շինարարությունն իրականացրել է <<Ստեգոռ>> ՍՊԸ-ն` <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերության հովանավորությամբ:
Ձմռանը առավել անվտանգ երթևեկություն ապահովելու համար` նախատեսվում է կամրջի՝ փողոցը հատող հատվածի մետաղական անցուղին պատել ռետինե ծածկով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50