Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

27.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հունիսի 24-ին Մեղրիում մասնակցել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, տարածաշրջանի համայնքապետերը, Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Օլիվիե Բուրկին, ինչպես նաև ներկայացուցիչներ SDC-ից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ողջույնի իր խոսքում կարևորեց կենտրոնի ստեղծումը և վստահություն հայտնեց, որ այն կնպաստի տարածաշրջանում գյուղտնտեսության ոլորտի զարգացմանը:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնադրվել է <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամի կողմից` <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը իրականացրել է Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալությունը (SDC) տեղացի ներդրող Արմեն Ավետիսյանի հետ համատեղ:
<<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի շրջանակներում 2014 թվականին Մեղրի համայնքում հիմնվել էր գյուղատնտեսական ապրանքների սպասարկման <<Այգեգործ>> խանութ-կենտրոնը, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում սպասարկել է ավելի քան 1400 ֆերմերների և տարածաշրջանում ներկայացրել է գյուղատնտեսական ապրանքների 14-ից ավելի մատակարարների ապրանքներ: Խանութ-կենտրոնի ներսում գործել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և խորհրդատվական ծառայություններ: Այսօր խանութ-կենտրոնը, զարգացնելով իր գործունեությունը, վերահիմնադրվում է որպես <<Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն>>:Այն տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն գյուղատնտեսության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Կենտրոնը հագեցած է լինելու գյուղատնտեսական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով: Գործելու է նաև հողի անալիզի համար նախատեսված լաբորատորիա: Կենտրոնում կազմակերպվելու է նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ:
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են կենտրոնի տարածքում, այցելել չրերի արտադրամաս, թարմ և չոր մրգերի հավաքման, փաթեթավորման և շուկայահանման հավաքման կենտրոն, ջերմատներ ու այգիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11