Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵՑ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
29.06.2016

Հունիսի 29-ին Կապանում անցկացվեց միջոցառումների շարք` նվիրված անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վ. Դավթյանը, Վ.Գրիգորյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, Կապանի ու Քաջարանի քաղաքապետերը, ազատամարտիկներ, անհայտ կորած զինվորների հարազատներ:Միջոցառումը մեկնարկեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում. տեղի ունեցավ մոմավառություն և աղոթքի արարողություն, որից հետո մասնակիցները Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Անհայտ կորած ազատամարտիկի օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում, ուր հնչեցին ազատամարտիկներին նվիրված ելույթներ ու երաժշտական կատարումներ: