Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԻՊԵԿՈ ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

29.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է <<Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը>> ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը, որը վարում էին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Քեթևան Լոմսաձեն և ԱՌՆԱՊ հիմնարդամի տնօրեն Մ. Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո, և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և <<Սեյվ դր չիլդրեն>> կազմակերպության կողմից:
Գործընկերներն են ՀՀ ԱԻ, ԿԳ և ՏԿԶ նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, մարզային և համայնքային կառույցներ, կրթական մարմիններ, ինչպես նաև համայնքների դպրոցական երեխաներն ու ընտանիքները:
ԴԻՊԵԿՈ 4 ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Այն կոչված է նաև բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ԱՌՆ կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը: Իրականացնելով ծավալուն գործողություններ՝ ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում այլ ազգային և տարածաշրջանային կառույցների միջև համագործակցությունը:
Նշենք, որ ԴԻՊԵԿՈ ծրագրերի շրջանակում 2010 թ. ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական, հատուկ դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին՝ բարձրացնելու նրանց դիմակայունությունը, մարդկային կյանքեր ու կենսապահովման միջոցները փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ պաշտպանության, ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11