Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ. ԴԱՎԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

29.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հունիսի 28-ին մասնակցել է Գորիսի Վ. Սարգսյանի անվան թիվ 1 ՆՈՒՀ-ի հիմնադրման 85-ամյակի, անվանակոչման 5-ամյակի և ՆՈՒՀ-ի տնօրեն Սաիդա Ադունցի պաշտոնավարման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը, որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Գորիսի զինվորական կոմիսար Մելիքսեթ Պողոսյանը, 1-ին բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, քաղաքի ուսումնական հաստատությունների, նախակրթարանների տնօրեններ, հյուրեր:
Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ արցախյան հերոսամարտում մարտիրոսված տղաների, որից հետո ՆՈՒՀ-ի շրջանավարտների ու սաների կատարմամբ հնչեցին նախակրթարանին նվիրված երաժշտական կատարումներ:
Հոբելյանական օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք հղեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11