Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

30.06.2016

 Քաջարանում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքներից մրցույթի համայնքային փուլում չորս տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները: Մրցույթին մասնակցեցին 38 ընտանիք: Ողջույնի խոսքով հանդես եկան, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանը, Քաջարանի քաղաքապետ Վ.Գևորգյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության քարտուղարության պետը, մասսայական սպորտի զարգացման բաժնի պետը և ծրագրերի իրականացման գրասենյակի բաժնի պետը: Տարածքային փուլում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների,մարզային փուլում հաղթողները՝ հավաստագրերի: Մարզային փուլի հաղթողները 2016 թվականի հուլիսի 18-23 մասնակցելու են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կայանալիք հանրապետական փուլին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11