Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-ի ՌԵԳԻՈՆԱԼ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԽԱՏՈՒՆԱ ԵՓՐԵՄԻՁԵԻՆ

01.07.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ռեգիոնալ բյուրոյի <<Cash base transfer>> ծրագրի ներկայացուցիչ Խատունա Եփրեմիձեին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սուսաննա Դավթյանը և ՄԱԿ-ի <<Համաշխարհային պարեն>> ծրագրի ներկայացուցիչ Վլադ Մալխասյանը:
Վարդան Դավթյանը գոհունակությամբ է խոսել ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ընթացող տարբեր ծրագրերի մասին և մասնավորապես, կարևորել այս համատեքստում մարզում իրականցվող <<Կայուն դպրոցական սնունդ>> և <<Տաք սնունդ>> ծրագրերի դերը:
Խատունա Եփրեմիձեն իր հերթին ներկայացրել է ՄԱԿ-ի կողմից մարզում իրականացվող տարբեր ծրագրերի արդյունավետ համագործակցության մասին և պատրաստակամություն հայտնել քննարկումներ ծավալել հետագա համագործակցության այլ ուղղություններ նախանշելու նպատակով:
Քննարկվել են վերոնշյալ ծրագրերի իրականացման հետ կապված բարեփոխումային հայեցակարգերի և ռազմավարության մշակման, ինչպես նաև դրանցից բխող գործողությունների և գործառութային հնարավորությունների հետ կապված հարցեր:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սուսաննա Դավթյանը հանգամանորեն ներկայացրել է նշված ծրագրերի դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական ձևակերպումների, գնումների գործընթացի ընդհանուր պատկերը:
Վ. Դավթյանն անդրադարձավ ուսումնական հաստատություններում
սննդի կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորման, սննդամթերքի ձեռքբերման ընդհանուր կանոնների և արտաբյուջե ստեղծելու նպատակով դպրոցին կից տնտեսության զարգացման և ճաշացուցակների հետ կապված հարցերի:
Նշվեցին ծրագրի շարունակականության ապահովման, սննդամթերքի գնման, տեղափոխման, սննդի կազմակերպման հետ կապված խնդիրները: Զրուցակիցներն անդրադարձան նաև ծրագրի ռազմավարության հիմնական խնդիրներին ու տարածաշրջանի առանձնահատկություններին, անհրաժեշտ կարողություններին ու համապատասխան մեխանիզմների փորձարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36