Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ <<ՎԱՐԴԱՎԱՌ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

06.07.2016

 Հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում արդեն 3-րդ տարին է անցկացվում է <<Վարդավառ>> միջազգային փառատոնը, որին մասնակցեցին և հավուր պատշաճի մարզը ներկայացրեցին սյունեցի երիտասարդները: Տոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը մարզը ներկայացել էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել էին սյունյաց բնաշխարհը պատկերող կտավներ, ձեռագործ իրեր, զանգեզուրյան տարազ, թխվածքաբլիթներ, սարի ծաղիկներից պատրաստված թեյ, իսկ թութ թափելու, օղի թորելու, հաց թխելու և գորգ գործելու գործողությունները տիկնիկների միջոցով ներկայացնող համադրությունները համալրեցին ու առավել ներդաշնակ դարձրեցրին այն:
Անցկացվեցին նաև մշակութային, կրոնական և ժողովրդական մի շարք այլ միջոցառումներ: Սյունեցի երիտասարդները մասնակցեցին Վարդավառի եկեղեցական ծիսակատարությանը, երիտասարդների օրհնության կարգին, եռագույն դրոշի ծածանման արարողությանը, ազգային երգ ու պարին և այլն:
Ամենամյա փառատոնի նպատակն է միջազգային մակարդակով ներկայացնել Հայաստանի պատմամշակութային արժեքները և հայկական մշակույթը` ընդգծելով ժողովրդական ավանդույթները, ազգային երգն ու պարը, Վարդավառի տոնի ծիսակատարությունն ու պատմությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36