Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

06.07.2016

  ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 5-ին մեկնարկել է ամառային զորակոչը:Ավանդույթի համաձայն՝  մարզային և քաղաքային իշխանությունների, տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչների ուղեկցությամբ զինակոչիկներն այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի են ունեցել բարեմաղթանքի միտինգներ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների հարազատներ:
Ժամկետային ծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում առավել աչքի ընկած պահեստազորում գտնվող զինծառայողները տարածքային զինկոմիսարների կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի: Միտինգներն ավարտվել են փոքրիկ համերգներով, որից հետո համայնքների ղեկավարներն առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին զինակոչիկներին: Այնուհետև զինակոչիկները ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվեցին ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36