Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

08.07.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհավորեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արմեն Թադևոսյանին՝ պատասխանատու պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2016 թվականի տարեկան աշխատանքային պլանի մոնիտորինգի և գնահատման առաջին կիսամյակի հաշվետվության և մարզի տնտեսության դիվերսիֆիկացիայի ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման ընթացքի վերաբերյալ հարցեր:
Քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը ներկայացրեց տեղեկություններ Մեղրիի թիվ 1 դպրոցի և Ագարակի միջնակարգ դպրոցի կցակառույցի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետը հետաքրքրվեց Սիսիանի Զախար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանների վերանորոգման քաղաքաշինական նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի հատակի վերանորոգման համար հայտարարված մրցույթների ընթացակարգերով:
ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ներկայացրեց տեղեկատվություն` մարզում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված համայնքների խոշորացման վերաբերյալ: <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում ձևավորվել են 4 նոր խոշորացված համայնքներ՝ Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: ՏԻՄ օրենքում կատարված վերջին փոփոխության արդյունքում վերոնշյալ համայնքներում սույն թվականի սեպտեմբերի 18-ին նշանակվել են ՏԻՄ ընտրություններ, իսկ սույն թվականի հուլիսի 10-ին Դարբաս և Ախլաթյան համայնքներում անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Մարզպետին ներկայացվեց ընտրությունների անցկացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն և նշվեց, որ մարզպետարանին և համայնքների ղեկավարներին ընտրական օրենսգրքով վերապահված բոլոր գործառույթներն իրականացվել են:
Քննարկվեցին նաև առաջիկա մի շարք միջոցառումների կազմակերպչական հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24