Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ

08.07.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Ծառայությունը մինչ նոր՝ մարզկենտրոնի Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շրջայց են կատարել նորաբաց շենքում, այցելել վարչության տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի մարզային վարչության գործունեության համար ստեղծված պայմաններին: Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խոսել է նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24