Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻԻ ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

15.07.2016

 Մեղրիում շարունակվում են հուլիսի 13-ին տեղի ունեցած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Հուլիսի 15-ին ժամը 04.30-ին վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին հրշեջ-փրկարարները, <<Արևիկ ազգային պարկի>> աշխատակիցները, զինծառայողներ, համայնքի ղեկավարներ, բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործուն աջակցությամբ հրդեհի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է <<Արևիկ ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տարածքում: Կրակը մարվել է առավոտյան ժամը 06:30-ին:
Հուլիսի 15-ին ժամը 11:50-ին հրդեհ է բռնկվել նույն հատվածից 300 մ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ անտառի շրջակայքում կան հրդեհի նոր օջախներ:
Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24