Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԽԹԱՆՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ- ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

15.07.2016

 Հուլիսի 14-15-ին Կապանում տեղի ունեցավ <<Պետական գնումների և պետական գույքի մասնավորեցման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը>> և <<Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը>> թեմաներով երկօրյա քննարկում-միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և <<Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում >> ծրագրի փորձագետներ:
Երկօրյա միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը: Մասնավորապես, նշվեց, որ ՀՀ Սյունիքի մարզային իշխանությունները կարևորում են կոռուպցիայի դեմ պայքարին միտված բոլոր ջանքերը և գտնում, որ հասարակությունը պետք է համախմբի իր ուժերը երևույթի դեմ պայքարի գործում՝ համոզմունք հայտնելով, որ զարգացած քաղաքացիական հասարակության մեջ կոռուպցիան տեղ ունենալ չի կարող:
Թեմատիկ զեկույցներով հանդես եկան Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը և այլոք:
Միջոցառումն իրականացնում է <<Իրավաբանների հայկական ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ՝<<Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում>> ծրագրի շրջանակներում :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24