Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

18.07.2016

  ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված <<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման>> կարգով, հիմք ընդունելով Կապան համայնքի ղեկավարի 2016թ. մայիսի 25-ի գրությունը` զբաղվածության աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողովը 2016 թվականի մայիսի 26-ի N 3 որոշումով հաստատել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի <<Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բարեկարգման և կանաչապատ տարածքների վերականգնման» ծրագիրը: Աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունիսի 1-ին:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի և Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդամների հետ այցելել են Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի, տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին:
Ծրագրի աշխատանքներում ընդգրկվել են զբաղվածության կենտրոնում հաշվառված 10 գործազուրկներ, որոնք օրական ստացել են 5 հազար դրամ վարձատրություն:Աշխատանքների ընթացքում ուղղվել են եզրաքարերը, սիզամարգերում տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մանրահատիկ ասֆալտից կատարավել է փոսային նորոգում և խոտի սերմի ցանք, զբոսայգու տարածքը ամբողջովին մաքրվել թափոններից ու աղբից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24