Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՒՉՆԵՐԻՆ

19.07.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող <<Վերականգնվող էներգիայի կիրառության խթանում >> ծրագրի հետ կապված մի շարք հարցեր:
Էներգախնայողության ծրագրի փորձագետները ներկայացրել են մանրամասներ ծրագրի մասին: ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման ներկայացուցչության համակարգող Արմեն Շահբազյանը նշեց, որ նախատեսված պիլոտային ծրագրերը հնարավորություն կտան խթանել վերականգնվող էներգիայի կիրառումը մարզում և հզորացնել մարզի էներգետիկ անվտանգությունը:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը մարզում հաջողությամբ կավարտվի և կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախատեսվում են շրջայցեր մարզի համայնքներում՝ պիլոտային ծրագրի ընտրության իրագործելիության ուսումնասիրության համար, ինչպես նաև պատրաստել մարզի վերականգնվող էներգիայի ռեսուրսների նկարագրություն: Վերականգնվող էներգիայի խթանմանն աջակցող քաղաքականության բարելավման նպատակով նախատեսվում է նաև առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն:
Քննարկվեցին նաև ծրագրի իրականացման հեռանկարներին և մոդելներին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38